«Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը:
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը այսօր 11:30 րոպեին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:
«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկական չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում», - գրել է Թ. Պողոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել