ՀՀ նախագահը ցավակցել է Նորվեգիայի թագավորին և վարչապետին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նորին Մեծություն Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդին և Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին՝ Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ անմեղ մարդիկ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծանր պահին Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին և վշտակցում է նրան:
Նախագահի խոսքով, այդ դատապարտելի ոճրագործությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ միջազգային հանրությունը պետք է վճռական պայքար մղելի անհանդուրժողականության դեմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել