Փոխվարչապետն այցելել է զորամաս
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, այսօր այցելեց Արմավիրի մարզի N զորամաս:
Ա. Գեւորգյանը շրջայց կատարեց զորամասում, զրուցեց զինվորների ու սպաների հետ, ծանոթացավ նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ`փոխվարչապետն իր բարեմաղթանքները հղեց զինծառայողներին:
Տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել