HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունվել է «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարներիների միջին գնացուցակ հաստատելու մասին» որոշումը

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարներիների միջին գնացուցակ հաստատելու մասին» որոշումը:

Գնացուցակը սահմանվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և կարող է օգտագործվել միայն դատարանների կողմից` դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի խելամիտ (ողջամիտ) վարձատրությունը որոշելու  նպատակով: Փաստաբանների պալատի խորհուրդը որոշման մեջ նշել է, որ փաստաբանի վարձատրությունը, որոշվում է հաշվի առնելով վստահորդի և փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության միջև կնքված պայմանագիրը (պայմանագրի պատճենը)` անկախ վճարման փաստից:

Պետք է նշել, որ վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանը կարող է փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագրում նշված գինը հիմք չընդունել, եթե այն գերազանցում է սույն գնացուցակում նշված արժեքը: Այս դեպքում, որպես փաստաբանի խելամիտ (ողջամիտ) վարձատրության չափ հիմք է ընդունվում սույն գնացուցակում նշված սակագինը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter