Համաներմամբ ազատ է արձակվել 547 դատապարտյալ
Հուլիսի 22-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 547 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 116-ը, կրճատում 67,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 10,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» - ազատ է արձակվել 71-ը, կրճատում 44,
«Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը, կրճատում 7,
«Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 110-ը, կրճատում 76:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը:
ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ այդ գործընթացը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել