Ամանորյա հեքիաթը՝ պատրաստված երեխաների ձեռքերով
Մոտ 50 երեխաներ զարդարել են Նարեկացի արվեստի միությունում տեղադրված տոնածառը՝ իրենց իսկ պատրաստած խաղալիքներով: Մոտ 3 շաբաթ շարունակ միության գեղանկարչական խմբակի երեխաները խմորից պատրաստել են ամանորյա խաղալիքներ: Նրանց են միացել նաեւ Երեխաների հոգածության ցերեկային կենտրոնից 6 երեխաներ:
![]() |
![]() |
Այս նախաձեռնության հեղինակներից է լեհ կամավոր Դոմինիկա Ժագելան, իսկ երեխաներին աջակցել են Երիտասարդական ակումբների դաշնություն ՀԿ-ն եւ Նարեկացի արվեստի միությունը:
Երեխաների ստեղծած Ձին, Ձմեռ պապը, Ձյունանուշը, Արջուկը, Նապաստակը, Դելֆինը, Ձուկը, Կախարդուհին ու շատ այլ հեքիաթային կերպարներ իրենց կյանքով այլեւս սկսեցին ապրել` տոնածառին:
![]() |
![]() |
Նարեկացի գեղանկարչական խմբակի եւ Երեխաների հոգածության ցերեկային կենտրոնի երեխաները հավատում են, որ իրենց երազանքներն անպայման կկատարվեն Ամանորին:
Հիշեցնենք, որ Նարեկացի արվեստի միությունում արդեն մեկ տարի է` գործում է գեղանկարչական խմբակ, որտեղ ակադեմիական նկարչության հիմունքներ են ուսուցանվում մոտ 60 երեխաների: Նկարչական խմբակի դասերն անցկացվում են անվճար հիմունքներով եւ բաց են բոլոր երեխաների համար:
Հայտնում են Նարեկացի արվեստի միությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանել