HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեղյալ հայտարարել Տարոն Մարգարյանի պաշտպանությունը և նշանակել ատենախոսության կրկնական քննարկում

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունn այսօր իր էջում տարածել է հայտարարություն, որում պահանջում է չեղյալ հայտարարել Տարոն Մարգարյանի պաշտպանությունը և նշանակել ատենախոսության կրկնական քննարկում:

««Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը դատապարտում է ատենախոսությունների պաշտպանությունների ընթացակարգի հրապարակայնությանը վերաբերող` ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջների կոպիտ խախտումը 26.12.2013 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդում հայցորդ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության ժամանակ։ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին առաջարկվում է չեղյալ հայտարարել տվյալ պաշտպանությունը և նշանակել ատենախոսության կրկնական քննարկում` ԲՈՀ-ի սահմանած պայմանների համաձայն»։

Նման դեպքերում պետք է կազմակերպվի նոր պաշտպանությունը, ինչպես պահանջում է ԲՈՀ-ի իրավական ակտը.

BOH 20120718_100637_am_26.doc: 2. ՀՀ ԲՈՀ-ում բեկանված աշխատանքների դեպքում նոր պաշտպանությունը կազմակերպել հետևյալ պարտադիր պայմանների առկայության դեպքում. ա/ համապատասխան գիտական կազմակերպության կողմից ատենախոսության թեմայի հաստատման կամ վերահաստատման քաղվածք, բ/ ատենախոսության առնվազն 25-30 % -ի չափով վերափոխված տարբերակ, գ/ հրատարակված նոր հոդվածներ, դ/ պաշտպանությունը կազմակերպել բեկանումից ոչ շուտ, քան մեկ տարի անց:

Մեկնաբանություններ (3)

PhD
Taron@ Taxandavor anhatakanutyun e. Qaxaqapeti tsanr beri het miazamanak xoranal tntesagitutyan bard usumnasirutyunneri mej, vor@ pahanjum e hamakargchayin texnologianeri yev matematikakakan modelavorman profesional hmtutyunner, miayn hatuk e hancharnerin. Yes vorpes hay mard hpartanum em Taronov.
Hayk
Es karcum em vor Taron@ shat aveli lav gitnakan e qan te bolor ajd handznajoxovi kazmi mej gtnvox gitnakanner@. Hakarak depqum chein hastate et mardu teknacutyun@. xndir@ voch te Taroni mej e, ajl at voxormeli iranc gitnakan kochox handznajoxovi andamneri mej. Voronq vonc struk exel en irenc amboxj kyanqum, ajnpes el mnum en struk u karciqic zurk txmarner.
Doktor Taron
Yete mard@ mi qani tarum karox e darnal milionater uremn arzani e tntesagitutyan doktori astichani. Aynpes vor Taron@ hamestutyun e arel vor miangamiz doktorakani pahanj chi nerkayazrel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter