HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակի Երևանյան փողոցում 5-րդ օրն է՝ ջուր չկա

Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցի ձախ հատվածում հինգ օր է՝ ջուր չկա: Այդ մասին «Ֆեյսբուքում» գրել է բնակիչներից մեկը՝ Նվեր Սարգսյանը:

«Աշտարակի հարգարժան քաղաքապետ, Արագածոտնի հարգելի մարզպետ, ենթադրում եմ, որ պատրաստվում եք Ամանորի տոներին։ Մենք էլ կպատրաստվեինք, եթե իհարկե ջուր ունենայինք։ Արդեն հիգերորդ օրն է, ինչ մեր թաղամասում ջուր չկա։ «Հայջրմուղկոյուղու» կողմից, ինչպես և Ձեր կողմից, համենայնդեպս, մեր (բնակիչների) կողմից տեսանելի որևէ գործողություն չի նկատվում։ Կան երեխաներ, հիվանդ մարդիկ, որոնք այդ ջրի կարիքը շատ ունեն։ Հուսանք, որ այս օրերին գոնե (ինչպես ընտրությունների նախաշեմին) կպայծառանա Ձեր հիշողությունները ու կհիշեք մեզ։ Ընտրություններ նորից են լինելու։ Շնորհավոր Ձեր տոները»,-գրում է Նվեր Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter