Ջիլի համայնքապետարանը 5 տարի շարունակ պարտքեր է մարում
Ջիլ համայնքի ղեկավար Միքայել Ղարիբյանը պաշտոնավարում է 2002 թ.-ից, եւ այդ տարվանից սկսած՝ համայնքի նախորդ ղեկավարը, համայնքապետարանի եւ մանկապարտեզի աշխատակիցները դատական ճանապարհով պահանջում են իրենց չստացած աշխատավարձերը, որը կազմում է 8 մլն 200 հազար դրամ, իսկ Ջիլի համայնքապետարանը տարիներ շարունակ մարում է դրանք:
Տեւական ժամանակ բյուջեն արգելանքի տակ էր, իսկ ներկայումս արգելանքը տարածվում է ոչ թե դրամական միջոցների, այլ համայնքապետարանին պատկանող գույքի վրա: Պարտքերն օպերատիվ մարելու նպատակով նաեւ տեւական ժամանակահատվածով համայնքապետարանի աշխատակազմի համար նշանակվել են նվազագույն աշխատավարձեր, սակայն այդ մոտեցումն էլ չի լուծել ապառքները հաղթահարելու հարցը:
Ջիլը միակ համայնքը չէ, որտեղ տարիներ շարունակ այս վիճակն է տիրում: Համայնքապետարանի դռները չբացող համայնքապետերն ու վերջիններիս աշխատողները լավատեղյակ են իրենց իրավունքներին` չընտրվելու դեպքում էլ դեռ շարունակում են մնալ համայնքի վզից կախ. հիմա էլ թող նորերն աշխատեն, իսկ իրենք հանգիստ կվայելեն չստացած աշխատավարձերը ստանալու բերկրանքը:
Սակայն լավն այն է, որ Ջիլի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները չեն հուսահատվում: Ընդհակառակը, ապրելով հեռավոր, սահմանամերձ եւ բարձրլեռնային գոտում՝ նրանք փորձում են ապառքների մարումը զուգակցել զարգացման քայլերով:
2008 թ. դրությամբ համայնքապետարանի ապառքները կազմում են 9 մլն 934 հազար 200 դրամ, որը ներառում է սոցիալական վճարները: Ապառքների չափը կախված է վերը հիշատակված 2002 թ. պարտքերից, քանի որ հետայսու համայնքապետարանում եւ համայնքային ենթակայության միակ հիմնարկում` մանկապարտեզում, աշխատողները չեն վճարվել: Համայնքապետարանը դեռեւս մարում է նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերը: 2008 թ. ապառքների հիմնական մասը կազմում են մանկապարտեզի աշխատավարձերը, իսկ համայնքապետարանի ապառքը միայն դեկտեմբեր ամսվա աշխատավարձն է:
Ջիլի մանկապարտեզն աշխատում է ամբողջ տարին, սակայն այս պահին վերանորոգման պատճառով աշխատանքները դադարեցված են: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են կանադահայ բարերարուհի Նանիկ Արթինյանի հովանավորությամբ: «Միգուցե աջակցությունը պայմանավորվա՞ծ է 2006 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընտրած գյուղական համայնքներում աղքատության վերացման ծրագրի արձագանքներով, քանի որ Ջիլն ընտրված համայնքներից մեկն է»,- մեր հարցին Ջիլի ՏԻՄ ներկայացուցիչները պատասխանում են` դժվար թե, քանի որ բարերարն այդ մասին կնշեր: Արդեն վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը, ապահովվել է ջրամատակարարումը, ներկա պահին վերանորոգվում է հատակը:
2007 թ. արժանահիշատակ աշխատանքների շարքում է հացահատիկահավաք կոմբայնի ձեռք բերումը ՀՀ գյուղատնտեսության նախարարության — Համաշխարհային բանկի «Գյուղական ձեռնարկությունների եւ մանրածավալ գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում: Համայնքապետարանն այն ձեռք բերելու համար 10 % ներդրում է կատարել, 5 % ներդրում էլ կատարելու է կայանատեղ կառուցելու համար (այս պահին կառուցված են կայանատեղի պատերը, իսկ ծածկը կառուցվելու է գարնանը): «Նիվա» մակնիշի կոմբայնի արժեքը 22 մլն 300 հազար դրամ է, որը, համաձայն ծրագրի, պետք է վերականգնվի 10 տարվա ընթացքում: Կոմբայնի մատուցելիք ծառայությունների արժեքները դեռեւս չեն քննարկվել ավագանու նիստում, եւ դեռ գներ սահմանված չեն, քանի որ մեքենան հոկտեմբերի 5-ին է բերվել համայնք, երբ գյուղատնտեսական աշխատանքներն ավարտված են եղել: Սակայն կոմբայնի ձեռքբերումն արդեն իր ազդեցությունն է ունեցել համայնքի կյանքում, քանի որ նախորդ տարվա համեմատությամբ 2007թ. 30 %-ով ավելի աշնանացան է կատարվել:
Ինչպես նշվեց, անցած տարվա հաջողություններից էր Ջիլի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Սակայն այս հաջողությանն իր նշանակությամբ չի զիջում համայնքի 11 երեխաներ ունեցող Մեխակ Վարդանյանի ընտանիքի համար երկհարկանի տան կառուցումը Փախստականների նորվեգական խորհրդի միջոցներով: Տարվա ընթացքում իրականացվել են նաեւ խմելու ջրագծերի եւ ներհամայնքային ճանապարհների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
2007 թ. Ջիլ համայնքի 18 մլն 43 հազար դրամ նախատեսված բյուջեն կատարվել է 18 %-ով: Հատկացված դոտացիան եղել է 4 մլն դրամ: Իսկ նախատեսված 13 մլն 520 հազար դրամ սեփական եկամուտների փոխարեն հավաքագրվել է 2 միլիոն 433 հազար դրամ գույքահարկ, հողի հարկ, հողի վարձավճար եւ տեղական տուրքեր: Համայնքի ղեկավարը հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշը պայմանավորում է մարդկանց վճարունակ չլինելու, ինչպես նաեւ՝ գյուղտեխնիկայի բացակայության հանգամանքներով, ինչն արդեն հաջողվել է կարգավորել: Կան հողի սեփականատերեր, որոնք սեփականաշնորհումից ի վեր անգամ չգիտեն իրենց վարելահողերի տեղերը, քանի որ մշակելու հնարավորություն չեն ունեցել: Կան հողատերեր, ովքեր պարտք են 200-500 հազար դրամի չափով, սակայն եկամուտներ չեն ստանում: Համայնքի սեփականաշնորհված վարելահողերի 75-80 %-ը 3-րդ, 4-րդ կարգի, ոչ բերքատու հողեր են, գտնվում են հեռու, բարձրադիր սահմանամերձ գոտիներում, ինչպես նաեւ՝ հրետակոծության վտանգի տակ են, հետեւապես մարդիկ չեն մշակում դրանք: Համայնքն ունի 44 հա խոտհարք, սակայն տարիներ շարունակ չմշակվող վարելահողերն արդեն վերածվել են խոտհարքների եւ արոտավայրերի, որոնք նույնպես գտնվում են հրետակոծության գոտում: Այս հողերի միայն 30 %-ն է ծառայում իր` անասնակեր հավաքելու նպատակին: Իսկ հավաքագրված եկամուտների ցածր տոկոսները սոսկ թվեր են, որոնք չեն կարող ինքնին նկարագրել այս վիճակը:
Ճամբարակի տարածքում Ջիլի բարձրադիր վարելահողերն ու խոտհարքներն ասես դարպաս են ադրբեջանցիների համար, եւ հենց 1993 թ. վերջիններս այստեղով են ցանկացել մտնել Հայաստան: 15 տարի առաջ, այդ դժնդակ օրերին, հրետակոծությունների ժամանակ համայնքից 2 երիտասարդ է զոհվել, մինչդեռ սահմանամերձ համայնքներին հատկացվող ուշադրությունը պետական քաղաքականության ոլորտում սահմանափակվում է հռետորական եւ հայեցակարգային բնույթի ծրագրերով: Ինչ հրաշալի մտքեր էլ գրի առնված լինեն այդպիսի ծրագրերում, միջազգային օժանդակություն ստանալու հույսով, դրանք դեռեւս չեն դարձել մարդկանց կենսակերպը բարելավող գործոններ: Մինչդեռ սահմանամերձ, հեռավոր, մեկուսացած եւ բարձրլեռնային գոտիներում գտնվող համայնքները կարիք ունեն առանձնահատուկ մոտեցումների, առանձնահատուկ արտոնությունների, որոնք կարող են տրամադրվել թեկուզեւ միանվագ, բայց ի զորու լինեն արմատական եւ անշրջադարձելի բեկում մտցնելու մեր սահմանները հանդիսացող համայնքների — նրանց բնակիչների կյանքում:
Այժմ անդրադառնանք Ջիլի 2008 թ. բյուջեի առանցքային մանրամասներին: Եկամտային մասով հարկային եկամուտները ներառող նախատեսվող գույքահարկը 227 հազար 600 դրամ է, որից 59 հազար 600 դրամը նախորդ տարիների ապառքներն են: Դրանք գոյացել են համայնքի բնակիչների` փաստացի արդեն գոյություն չունեցող, սակայն դեռ—ս հաշվառման մեջ գտնվող հին ավտոմեքենաների գույքահարկերից: Ավելի մեծ ապառքներ ունի համայնքը հողի հարկի գծով, որը կազմում է 9 մլն 689 հազար 700 դրամ: Այս ապառքներից միայն ընթացիկ տարվա ապառքները կազմում են 1 մլն 513 հազար 300 դրամ: Տեղական տուրքերի հավաքագրումը նախատեսվում է 77 հազար դրամ ոգելից խմիչքներ — ծխախոտ վաճառող 4 գործող խանութներից: Յուրաքանչյուր խանութի համար տարեկան տեղական տուրքը սահմանված է 10 հազար դրամի չափով, սակայն այստեղ նույնպես չվճարումների հետ—անքով առաջացել է 37 հազար դրամ ապառք:
Ջիլի 2008 թ. ոչ հարկային եկամուտները (հողի եւ արոտավայրի վարձավճարներ) նախատեսվեցին 3 մլն 639 հազար 300 դրամի չափով: Արոտավայրերի վարձավճարը կազմում է դրա փոքր մասը` 484 հազար դրամ, իսկ նախատեսվող 3 մլն 154 հազար դրամ հողի վարձավճարը, ի զարմանս, նույնպես ներառում է նախորդ տարիների ապառք 1 մլն 236 հազար 900 դրամի չափով: Համայնքի ղեկավար Մ. Ղարիբյանը հայտնեց, որ այդ պարտքերի մի մասը համայնքի բնակիչ Վահան Արսենյանինն է, ով վարձակալել է շուրջ 100 հա հող: Վերջինիս տարեկան վարձավճարը կազմում է 500-600 հազար դրամ, սակայն նա վճարում է կատարում 100-200 հազար դրամի չափով: Մնացած պարտքերը գոյացել են Ս—անի շաքարի գործարանի մեղքով: Գործարանը վարձակալել է 38 հա հող 25 տարի ժամանակով, սակայն հողերը չի մշակում:
2008 թ. համայնքին տրվող դոտացիան աճել է 792 հազար դրամով` դառնալով 4 մլն 792 հազար դրամ: Պատվիրակված լիազորությունների համար համայնքին հատկացվելու է 600 հազար դրամ, որը ներառում է համայնքի անասնաբույժի աշխատավարձը — սոցիալական վճարումները: Այսպիսով, Ջիլ համայնքի 2008 թ. բյուջեի եկամտային մասը կազմում է 19 մլն 25 հազար 600 դրամ, հետ—ապես նույնքան էլ նախատեսվեց բյուջեի ծախսային մասում, եթե, իհարկե, հնարավոր լինի հավաքագրել ճիշտ այդքան: Ծախսային մասի մեծ մասը նախատեսվեց համայնքապետարանի — մանկապարտեզի աշխատավարձերի վճարման — այդ գծով նախկին տարիների ապառքների մարման համար: Նախատեսվեցին գումարներ նա— պատվիրակված լիազորությունների, գրասենյակային — գործուղման ծախսերի, էլեկտրաէներգիայի համար: Պահուստային ֆոնդի համար նախատեսվեց 1 մլն դրամ:
Ապառքների բեռից ազատվելու եւ համայնքի զարգացման միակ իրական հնարավորությունը Ջիլի ՏԻՄ-ը տեսնում է գյուղատնտեսական նշանակության հողերի նշանակության փոխման եւ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով այդ հողերի օտարման գործընթաց իրականացնելու ճանապարհով: Այդ մասին 2006 թ. հուլիսի 17-ին ավագանին կայացրել է համապատասխան որոշում, որը ներկայումս գտնվում է կառավարության քննարկման փուլում:
Պլաններն ու ակնկալիքները շատ են, գումարները` քիչ, ապառքները` բալաստի պես ծանր: Սակայն Ջիլի համայնքապետարանին հատուկ է աշխատանքային ռեժիմի պահպանումը, թափանցիկ — հաշվետու աշխատաոճը: Այդ մասին է վկայում 2007 թ. դեկտեմբերի 27-ին համայնքի ավագանու` Ջիլի ՏԻՄ գործունեության թափանցիկության ապահովման ընթացակարգի վերաբերյալ որոշման ընդունումը:
Չնայած դրան, հունվարի 11-ի նիստում, որի ժամանակ քննարկվում էր Ջիլի 2008 թ. բյուջեն, ավագանու անդամներին չէր տրամադրվել բյուջեի նախագիծը, ինչը ոչ միայն կնպաստեր քննարկման արդյունավետությանը, այլ— կպահպաներ օրենքով սահմանված ընթացակարգը, ըստ որի` «Ավագանու անդամներին տրամադրված, նիuտի հետ կապված փաuտաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիuտում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նuտավայրում` բոլորի համար մատչելի տեղում»:
Գավառ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել