Սիրանուշ Սահակյանը նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Սիրանուշ Սահակյանը նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թվականի հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով: Ս. Սահակյանը նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր: Հիշեցնենք որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 17-ի հրամանագրով նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Նրա տեղը թափուր է մնացել: Ամենայն հավանակնությամբ Սիրանուշ Սահակյանը առաջիկայում կնշանակվի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել