Օգոստոսի 4-ին նախատեսված է Երևան-Մադրիդ-Երևան առաջին չվերթը
Իսպանիայի Թագավորության տնտեսական զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը։
Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջև, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ փոխգործակցությունը քաղաքականության, տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում։
Իսպանական կողմից համաձայնագիրը ստորագրել է Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը, հայկական կողմից՝ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։
Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երևան-Մադրիդ-Երևան երթուղով։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել