HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը և Թթու ջուր-Նավուր ճանապարհը

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը  9:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ  է:  
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս 17:00-ից  մինչև 07:00 օգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter