HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճրագալույցի սուրբ և անմահ պատարագ՝ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ հունվարի 5-ի երեկոյան Ջավախքի բոլոր գործող Եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի սուրբ և անմահ պատարագ:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի հանդիսապետությամբ Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում ևս մատուցվեց սուրբ պատարագ: Տոնական օրվա պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր: 

Երեկոյան Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցին լեփ-լեցուն էր: Ջավախքում սա եզակի եկեղեցական տոներից է, երբ մարդիկ մեծ շուքով են նշում: Հավարտ սուրբ և անմահ պատարագի հավատավոր ժողովուրդը մոմերով լույս էր տանում տուն՝ ի նշան Քրիստոսի հրաշափառ հայտնության: 

Հունվարի 5-ի Աստվածհայտնության ճրագալույցի գիշերային ժամին քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով և «Ուրախացիր սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: Ճրագալույցի պատարագի երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ ծնար և յայտնեցար վասն մեր, ողորմեա՜ մեզ»:

Ճրագալույցի խորհուրդը հույժ գեղեցիկ է: Այն նախատոնակն է ու կարապետը հետագա ութ օրերի պաշտամունքների, որով և լինում է ինը տոնական օր: Որովհետև սա նշանակն է այն հավիտենականության, որը կար մինչև աշխարհի լինելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter