«Երևանջուրն» ու «ՀԷՑ»-ը վերականգնել են վնասված ասֆալտբետոնյա ծածկույթները
«Երևանջուր» ընկերությունը վերականգնել է վնասված 778 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից 689 քմ-ը, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ վնասված 90 քմ ասֆալտբետոնյա ծածկույթից 69 քմ-ը: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները շարունակում են վերականգնել վթարները վերացնելու արդյունքում փողոցների վնասված հատվածները:
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյան
հանձնարարել է կարճ ժամկետում վերակագնել ոչ միայն փողոցների, այլև վթարների հետևանքով վնասված մայթերի հատվածները:
Աղբահանության աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 11 աղբատար մեքենայի վրա արդեն տեղադրվել է GPS համակարգ:
Մշակվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համալիր ծրագիրը: Այն տարածքները, որոնք առայժմ ապահովված չեն ոռոգման ցանցով, պարբերաբար ջրվում են ջրցան մեքենաներով:
Երեկոյան ժամերին բակային տարածքներում բնակիչների հանգիստն ապահովելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է այդ տարածքներում համապատասխան լուսավորություն ապահովելու նպատակով գույքագրել և «Երքաղլույս» ընկերությանը տրամադրել վնասված լուսատուներով բակային տարածքների մասին ամփոփ տեղեկատվություն:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել