
Ձմեռ պապի ֆոտո-հեքիաթը (լուսանկարներ)
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերին ամենուր կարելի է հանդիպել Ձմեռ պապերի, որոնց հետ շատերը լուսանկարվում են: Այդ գեղեցիկ ավանդույթն ինքնին հետաքրքիր է, բայց չգիտես ինչու մտքովս անցավ, որ կարելի է մի թեթև խախտել այդ ավանդույթը` «գործող անձանց» դերերը փոխելով: Որոշեցի մի որոշ ժամանակով դառնալ Ձմեռ պապ, այդ կերպարով շրջել Երևանի կենտրոնական փողոցներում, կոնֆետներ բաժանել ճանապարհին պատահած բոլոր անցորդներին ու... լուսանկարել: Այո, ճիշտ հասկացաք, այս ֆոտոպատմության հեղինակը հենց Ձմեռ պապն էր: Հրաշալի էր, որ քաղաքացիներն ամանորյա հեքիաթի այս փոքրիկ փոփոխությունը մի փոքր զարմանքով, բայց նաև ուրախությամբ ընդունեցին:
Հետաքրքիր պատահականությամբ Ձմեռ պապին առաջինը պատահած «թոռնիկը» զբոսաշրջիկ էր:
Հյուսիսային պողոտայի ամանորյա տաղավարներում կարելի է տաք գինի համտեսել:
Հետո ուղղակի պարտավոր ես լուսանկարվել այս «գինովցած» տոնածառի կողքին:
Ձմեռ պապի այս թոռնիկները բոլոր ցանկացողներին առաջարկում էին սուրճ համտեսել:
Պապը, լուսանկարելուց բացի, նաև կոնֆետներ բաժանելով էր զբաղված:
Այս փոքրիկին կոնֆետ ուտել դեռ չի կարելի. դե, այդպես ասաց նրա մայրիկը:
Իսկ նա (ասում են) ինչ-որ ամանորյա հեքիաթից էր փախել:
Այո, առանց սոուսի հոդ-դոգը ուղղակի հաց ու նրբերշիկ է:
Ում մտքով կանցնի, որ քաղաքում -18 է:
Իրականում կանաչապատմամբ եմ զբաղվում, ուղղակի բաճկոնս է նարնջագույն:
Նրա հայրենիքում ամանորն ուրիշ օր են նշում, բայց դա չի խանգարում լուսանկարվել ձնեմարդու հետ:
Ձմեռ պապի սիրելի թոռնիկները:
Նրանց լեզվով Ձմեռ պապը չգիտես ինչու Պապ-սառնամանիք է:
Նա համոզվեց, որ Ձմեռ պապի հեքիաթն իրական է:
Նրանք նույնպես. դե, համենայն դեպս, այդպես ասացին:
Իսկ նա իր սեփական հեքիաթներն ուներ:
Մի քանիսը պատմեց Ձմեռ պապին:
Այս երկուսի հեքիաթում գլխավոր հերոսը սերն ու նվիրվածությունն են:
Տարօրինակ թող չթվա որ Ձմեռ պապն էլ է ստիպված համակարգչի դիմաց նստել. դե, գոնե այս փոքրիկ հեքիաթի մասին պատմելու համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել