HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Քննարկվեցին վերջին շաբաթների ընթացքում ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր:

Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց  ներկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվեց, որ վերջին շրջանում եղանակով պայմանավորված` որոշ դժվարություններ են առաջացել ջրամատակարարման, աղբյուրներում ջրի ծավալների նվազման  հետ կապված, ավելացել են վթարների դեպքերը: Միաժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ առաջացած  խնդիրները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ կատարվում են:

Պ.Լորենը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 1-ից նոր ստեղծված կոնսորցումը, որտեղ առաջատարը «SAUR»  ֆրանսիական ընկերությունն է (որը կառավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն), ստանձնել է «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի»  եւ «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների կառավարումը: Ըստ նրա` կառավարման փոխանցման գործընթացն իրականացվում է բնականոն կերպով, այդ առումով դժվարություններ չեն առաջացել:

Փոխվարչապետն իր հերթին  ընդգծեց գործընթացի` սահուն եւ սպառողների համար առանց դժվարությունների իրականացման կարեւորությունը: Անդրադառնալով համայնքներում ջրամատակարարմանը` նա  հորդորեց հետեւողական լինել ինչպես ընթացիկ խնդիրների լուծման հարցում, այնպես էլ, հնարավորության դեպքում,  կանխել դրանց առաջացումը:  Ա. Գեւորգյանը կարեւորեց ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման ապահովման համար մշտական աշխատանքների իրականացումը`  առաջարկելով սերտորեն համագործակցել նաեւ համապատասխան համայնքների ղեկավարների հետ:  Փոխվարչապետը հորդորեց նաեւ բնակչությանը  պարտադիր իրազեկել առաջացած խնդիրների, դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ  ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին:

Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանություններ (1)

Nver Sargsyan
Բլահ բլահ բլահ այդ նույն Պատրիկ Լորենը 2011թ հուլիսին եղել է Աշտարակում իմ նախաձեռնությամբ և հրավերով։ Խոստացել էր կարգավորել իմ տան վնասված կոյուղագիծը և բարելավել խմելու ջրի մատակարարումը։ Օգտվելով առիթից պաշտոնապես և հրապարակավ հրավիրում եմ և իրեն և փոխվարչապետին կազմակերպել մոնիտորիգային այց և արձագրել առաջընթացը եթե իհարկե այն կա։ Նման քննարկումները միշտ էլ մնում են որպես քննարկում եթե տեսանելի ու շոշափելի արդյունք չկա։ Մեր դեպքում դա հաստատ չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter