HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Լեւոն Խեչոյանը

Քիչ առաջ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է արձակագիր Լեւոն Խեչոյանը:

Հիշեցնենք, որ Խեչոյանը բուժում էր անցնում Գերմանիայում, ինչից հետո բժիշկների խորհրդով նրան վերադարձրել էին հայրենիք:

Լ. Խեչոյանը ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 8-ին Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Ապրում եւ ստեղծագործում էր Հրազդանում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 2000 թ. «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է «Ոսկե եղեգն» պետական մրցանակի: Տպագրվել է մի շարք արտասահմանյան ամսագրերում: 

«Հետքը» ցավակցում է գրողի ընտանիքին, հարազատներին, ընկերներին: 

Մեկնաբանություններ (1)

Ara Artsruni
Hay kraganutian medz gorousde.Gue tzavagutzim.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter