
Արարատի և Արամավիրի ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանքները շարունակվում են
ՀՀ բնապահպանության նախարարի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրով և ՀՀ կառավարության կողմից հաստատված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրները և միջոցառումները: Ըստ նախապես հաստատված ժամանակացույցի` հատուկ քննարկման առարկա է դարձել Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների ընթացքը: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը: Ամփոփվել են նախորդ ամիսներին կատարված աշխատանքները, փակման ընթացքի մեջ գտնվող հորերում տարվող գործընթացը և առաջիկայում իրականացվելիք աշխատանքները:
Հաստավել է այս ուղղությամբ 2014 թ. առաջին եռամսյակի կատարվելիք աշխատանքների պլանային ժամանակացույցը: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում ԲՆ համապատասխան ստորաբաժանումները համայնքային և մարզային կառույցների հետ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի 30 համայնքներում հաշվառել են լուծարման և կոնսերվացման ենթակա համայնքային պատկանելության խորքային հորերը: Համայնքների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ լուծարման աշխատանքներ իրականացնելու շուրջ:
Մեկնաբանել