Միջադեպ ոստիկանության կրթահամալիրում. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով` հարուցվել է քրեական գործ:
Ըստ Վ. Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորող Ա. Ն.-ն, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն ընդգրկված լինելով օրվա հերթապահության վերակարգում, շուրջ 3 ժամ ուշացումով ներկայացել է ծառայության, հերթապահ մասում անհարկի վիճաբանել է մինչ այդ հեռախոսազրույցի ընթացքում ծառայությունից ուշանալու համար դիտողություն արած օրվա ավագ տեսուչ-հերթապահի հետ, որի ընթացքում դիտավորյալ բռունցքներով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, այնուհետև նրա ուղղությամբ նետել հերթապահ մասում գտնվող մետաղյա աթոռը, որը դիպել է նրան և պատճառել մարմնական վնասվածք: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել