
Երևանյան լճի ազնվական մարզաձևը (ֆոտոպատմություն)
Երևանյան լճի կողքով անցնելիս կարելի է նկատել նեղ ու երկար նավակներով «ջրային զբոսանքի» դուրս եկած մարդկանց: Իրականում, դա այնքան էլ զբոսանք չէ, այլ բավականին բարդ և, ինչու չէ, ազնվական մարզաձև` թիավարություն:
Դեռ խորհրդային տարիներին Հայաստանում կար այս մարզաձևը: Անկախացումից հետո ստեղծվել է «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը»: Բացի Երևանյան լճից թիավարության ակումբներ կան նաև Վարդավառի լճում, Հրազդան գետում, Սևանա լճում:
Մի քանի տարի առաջ Երևանյան լճի ակումբը համալրվել է միջազգային ստանդարտներին համապատասխանող նավակներով` բայեդառկաներով, կանոեներով և ակադեմիական թիավարության համար նախատեսված նավակներով: Մարզվողները հիմնականում հարակից տարածքի երեխաներն են: Մարզվում են նույնիսկ ձմռանը. ծանրաձողերը փոխարինում են նավակներին միայն այն ժամանակ, երբ լիճը վերածված է լինում սառցադաշտի:
Թեպետ հայաստանցի մարզիկները պարբերաբար մասնակցում են միջազգային մրցումների, այնուամենայնիվ, ինչպես նշում են ավագ սերնդի թիավարողները, այսպիսի մարզաձևում լուրջ հաջողությունների հասնելը բավականին բարդ է, հատկապես` փոքր երկրների համար:
Մեկնաբանել