HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. «Անօրինական զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»

Հուլիսի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացի հաղորդում է տվել, որ ինքն Արցախի ազատամարտի մասնակից է, ունի զենք-զինամթերք և այն թողնում է Մերգելյանի ինստիտուտից դեպի Բարեկամության պողոտա իջնող ճանապարհին գտնվող աղբարկղում:

Մեկնած օպերատիվ խումբը Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց գտնվող աղբարկղի մեջ հայտնաբերել է պոլիէթիլենային պարկի մեջ դրված թիվ 87654321 Ա 8150 Լ մեկնարկային ատրճանակ՝ պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, «կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» տիպի հրացանի 3 փամփուշտ և սվին-դանակ՝ պատյանով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Դրանից երկու օր առաջ՝ հուլիսի 22-ին, ոստիկանության Էրեբունու բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դավիթ-Բեկի փողոցում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրից մոտ 100 մ հեռավորության վրա զինամթերք և ատրճանակ է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տեղում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, «ՏՕԶ» տիպի ատրճանակի 10 փամփուշտ, «Մակարով» տիպի ատրճանակի 19 փամփուշտ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 215 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

«Ցանկանում ենք մեկ անգամ ևս հիշեցնել, որ անօրինական զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter