HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է

2013 թ. դեկտեմեբրի 24-ին Դիլիջանում կատարված սպանության մասին այսօր ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն.

«Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:

Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր: Առավոտյան, ժամը 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաև Արտավազդ Թամրազյանը: 

Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Հունվարի 9-ին, ժամը 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի  ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ` Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նշված ատրճանակը:  Հայտնաբերվածն ուղարկվել է  փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter