HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԱԺ նախագահն ու ճարտարապետները բանակցու՞մ են

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Անահիտ Թարխանյանի ղեկավարած «Ա-3 ճարտարապետներ» ընկերության միջեւ վեճը կարող է հարթվել առանաց դատարանի միջամտության: Թերթի ԱԺ աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանն իր պատվիրակների միջոցով որոշել է այնպես անել, որ բանը չհասնի դատ ու դատաստանի: Այժմ փորձում են բանակցությունների միջոցով երկուստեք ընդունելի լուծման շուրջ համաձայնության գալ: Թերթը հիշեցնում է, որ ԱԺ վերանորոգված դահլիճը նախագծելու համար ԱԺ աշխատակազմը ճարտարապետներին չէր վճարել 15 մլն դրամ, ինչը գրանցված է եղել դահլիճի վերանորոգման նախահաշիվներում: Արգամիչը հորդորել է ավարտել աշխատանքը եւ խոստացել հետագայում վճարել, սակայն խոստումնազանց է եղել: Կազմակերպությունն էլ պատրաստվում է իրավական ճանապարհով ստանալ իր հասանելիքը: Հայցն արդեն պատրաստ է, սակայն դատարան մտնելուն խանգարել են վերը նշված բանակցությունները: Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի գտնում, որ այս խառը ժամանակներում «շահարկման» նոր թեմա ծագի, եւ այն իր «ռեյտինգի» վրա բացասաբար անդրադառնա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter