HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Քրիստոսի անվանակոչության օրն է

Այսօր՝ հունվարի 13-ին՝ Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է: Այդ առիթով բոլորեկեղեցիներում առավոտյան Ս. Պատարագ է մատուցվում:

Ըստ Մաղաքիա Օրմանյանի «Ծիսականբառարանի»` Անվանակոչությունը Քրիստոսի անվան, այսինքն՝  Հիսուս անունը դնելու հիշատակությունն է։

Հիսուս նշանակում է Փրկիչ, ինչպես հրամայված էր կոչել հրեշտակին Մարիամի Ավետման պահից (Ղուկ. Ա. 31) և ինչպես էլ իրոք գրվեց ծնվելու Ը. օրը թլպատության արարողության առթիվ (Ղուկ. Բ. 21) հրեական օրենքի համաձայն։

Անվանակոչությունը Տոնացույցի մեջ իբրև առանձին տոն նշանակված չէ, այլ նոր օրացույցները սովորույթ դարձրին այդպես նշանակել ծննդյան Ը. օրը, հունվարի 13-ը, փոփոխելով տոնացույցի մեջ նշանակված թլպատության տոնը։ Հիսուս անունը սովորաբար գործածված է Ավետարանի մեջ, բայց այժմ ավելի գործածական է Քրիստոս անունը, որը նշանակում է Մեսիա-Օծեալ։

Ավետարանի մեջ հետևելով Եսայու մարգարեությանը (Եսայ. Է. 14) Քրիստոսին տրված է նաև Էմանուել անունը (Մատթ. Ա. 23)։ Այս մասին հայտնում է Qahana.am-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter