«Չորրորդ ինքնիշխանություն». նախարարի լոբբինգով
Թերթի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը շուրջ 30 միլիոն դրամի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը: «ՉԻ»-ն հիշեցնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Գլադունչիկին փոխարինեցին Եվգենի Բիբինով՝ խնդիր ունենալով որոշակիորեն մաքրել այս ոլորտը արատավոր երեւույթներից: Թերթի տեղեկություններով՝ սակայն, Բիբինը ոչ թե «բարեփոխիչ» է, այլ պարզապես աշխատանքի այլ մեթոդներ ունի, որոնք չեն զիջում Գլադունչիկին: Վերջինս նախ խնդիր է դրել ազատվել իր նախորդի կադրերից:
Մասնավորապես՝ օրերս նա աշխատանքից ազատել է Գլադունչիկի տեղակալին՝ Կարեն Դարբինյանին: Նրա փոխարեն Բիբինը ՀՀ էներգետիկայի նախարարի լոբբինգով իրեն տեղակալ է նշանակել Աշոտ Թոխունցին: Թոխունցին ոլորտում բավականին լուրջ լիազորություններ են տրվել: Օրինակ՝ նրա տիրապետության տակ է անցել նախկինում «անկախի» համարում ունեցող «Էներգոչափ» ընկերությունը: Սա մի ընկերություն է, որը, ի թիվս այլ բաների, հնարավորություն ուներ լաբորատոր փորձաքննության ենթարկել էլեկտրացանցերի տեղադրած հաշվիչները: Հիմա ստացվում է, որ Թոխունցը եւ տեղադրում է այդ հաշվիչները, եւ ինքն էլ ստուգում է դրանք: Այս կադրի լոբբինգը Արմեն Մովսիսյանի գործողության միակ ծրագիրը չէ: Նա նաեւ ակտիվորեն քարոզ է իրականացրել նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի համար: Վերջինիս ւեւ ՀԷՑ-ի կապը «ՉԻ»-ն խոստանում է ներկայացնել առաջիկայում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել