HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապարանում, Աշոցքում և Սևանում տեղում է թույլ ձյուն

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
հունվարի  13-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության  որոշ շրջաններում՝ Ապարանում, Աշոցքում և Սևանում, տեղում է թույլ ձյուն: 

Որոշ տարածաշրջաններում (Ապարան, Ստեփանավան, Գուգարք, Սևան, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Մարալիկ) ուժեղ քամի է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter