Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
Հունվարի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում`(Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Արմավիր, Եղվարդ, Սևան, Կոտանք, Հրազդան, Արտաշատ, Մասիս, Արարատ, Գավառ, Մարտունի,Վարդենիս, Եղեգնաձոր, Մեղրի, Լաչին) :
Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել