HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի շախմատի հավաքականը աշխարհի չեմպիոն է

Չինական Նինբո քաղաքում ավարտվել է շախմատի տղամարդկանց աշխարհի 8-րդ առաջնության վերջին՝ 9-րդ տուրի Հայաստան-Ուկրաինա մրցավեճը: Արձանագրվել է 2-2 հաշիվ, բոլոր 4 տախտակների վրա էլ գրանցվել է ոչ-ոքի, ինչը հնարավորություն է տվել մեր տղաներին (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, մարզիչ՝ Արշակ Պետրոսյան) առաջին անգամ դառնալ աշխարհի չեմպիոն: Անցկացրած 9 տուրում մեր թիմը տարավ 5 հաղթանակ եւ 4 անգամ էլ ոչ-ոքի խաղաց ու վաստակեց թիմային 14 եւ անհատական 22,5 միավոր:

Հայաստանի հավաքականը նախկինում՝ 1997, 2001 եւ 2005 թթ. դարձել էր բրոնզե մեդալակիր: Այս պահին դեռեւս ընթացքի մեջ են մի շարք պարտիաներ, որոնց ավարտից հետո մրցաշարային աղյուսակը կստանա եզրափակիչ տեսք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter