HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քուվեյթի դեսպանի հետ քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:

Զրուցակիցները  քննարկեցին  երկկողմ համագործակցությանը  վերաբերող հարցեր:  Դեսպանը Քուվեյթի նոր կառավարության անունից երկկողմ հարաբերությունները  զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն հայտնեց` նշելով, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է  տալիս բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը:

Նա տեղեկացրեց, որ կառավարության փոփոխության հետ կապված` քուվեյթական կողմն առաջարկում է որոշակի ժամկետով հետաձգել  միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը: Միաժամանակ ընդգծվեց այս տարվա ընթացքում նիստի անցկացման  անհրաժեշտությունը, ինչը կարեւոր  համարվեց երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ նախանշված  ծրագրերի իրականացման տեսակետից:

Փոխվարչապետն իր հերթին  վստահություն հայտնեց, որ  Քուվեյթի նոր կառավարության հետ  կշարունակվի  եւ կընդլայնվի վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը, եւ նախանշված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը  կյանքի կկոչվեն:

Տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter