HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ողնաշար էլ կծռվի

Երեւանի հասարակական տրանսպորտի վիճակը եւ սպասարկման որակը ուղղակիորեն սպառնում է ուղեւորների առողջությանը: Այս մասին «ՀԺ»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը: Վերջինս թերթի թղթակցի հարցին, թե օրական առնվազն 20-30 րոպե երթուղային տաքսիներով կռացած երթեւեկելը ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել մարդկանց մոտ, պատասխանել է. «Մի շարք՝ սկսած նրանից, որ ամենաօպտիմալ պայմաններն են ստեղծվում ինֆեկցիաների փոխանցման համար: Երկրորդ՝ ուղեւորները ողնաշարի ցանկացած խանգարում կարող են ստանալ»: Առողջապահության փոխնախարարը ընդգծել է նաեւ, որ կռացած երթեւեկելը առաջ է բերում արյան շրջանառության խանգարում, իսկ դա, ինչպես հայտնի է, հանգեցնում է ինքնազգացողության վատացման: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter