HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը կմեկնի Պեկին՝ հարաբերություններ հաստատելու

Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով գտնվելու է ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում` երկկողմ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, քաղաքի պլանավորման, տրանսպորտի կառավաման, բարեկարգման և կանաչապատման, արտաքին լուսավորման և ձևավորման, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման, հյուրանոցաշինության, սոցիալական բնակֆոնդի կառուցման, «Արտսիթի» և «Նոյլենդ» ներդրումային ծրագրերին չինական կողմի ներգրավման, Պեկինում Երևանի տան և Երևանում Պեկինի տան հիմնման հնարավորության հարցերը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter