HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ-ում հաստատվել են պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումները

Երեկ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության նիստ՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Նիստում ընդունվեց «ԼՂՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշումը, որով, այլ հարցերի շարքում, հաստատվեցին պետական գնումների կազմակերպման գործընթացը, աշխատավարձերի բարձրացման նախապատրաստական աշխատանքների և 2013 թ. աղետներից տուժած համայնքներին տրամադրվող փոխհատուցումների ցանկերը:

Կառավարությունը նաև լրացումներ և փոփոխություններ կատարեց նախկինում ընդունված մի շարք որոշումներում: Այդ փոփոխությունները պայմանավորված են 2014 թ. հունվարի 1-ից գործող՝ եկամտային հարկի մասին նոր օրենքից բխող պահանջներով: Նոր որոշմամբ ճշգրտվեցին պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների դրույքաչափերը՝ նպատակ ունենալով բացառել փաստացի ստացվող աշխատավարձերի՝ եկամտային հարկի մասին նոր օրենքով պայմանավորված նվազեցումը:

Գործադիրի ղեկավարն իր խոսքում կարևորեց պետական բոլոր գնումների համապատասխանեցումը նախօրոք հաստատված ծրագրերին և լրացուցիչ ծախսերի համաձայնեցումը դրանց հետ: Վարչապետ Ա. Հարությունյանը կոչ արեց կառավարության անդամներին խստիվ հետևել ծրագրերի իրագործման համար նախատեսված ժամկետներին, որպեսզի դրանցից շեղումները չհանգեցնեն լրացուցիչ պարտավորությունների առաջացմանը: Կառավարության ղեկավարը նաև հանձնարարեց թոշակների տրամադրման գործընթացն ավարտել մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը:

Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter