HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետը հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին

Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է «Լույս» հիմնադրամի աջակցությունը վայելող մի խումբ ուսանողների հետ` հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է  աշխարհի ճանաչված բուհերում սովորող հայ երիտասարդներին (4-ը` ԼՂՀ-ից) Արցախում գտնվելու և «Լույսի» ծրագրերն այստեղ ևս  իրականացնելու առթիվ, բարձր  գնահատել  երիտասարդների մոտ ուսման նկատմամբ սերն ու ձգտումը և կարևորել ձեռքբերած գիտելիքներն ի նպաստ հայրենիքին օգտագործելը: Վարչապետի  խոսքով` ԼՂՀ-ում կադրերի լուրջ խնդիր կա համարյա յուրաքանչյուր բնագավառում: Նա ուսանողներին դիմել է  ուսումն ավարտելուց հետո  Արցախում հաստատվելու և աշխատելու առաջարկով, իհարկե, համապատասխան պայմաններ ստեղծելով նրանց համար:

Ուսանողները պատմել են «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում Արցախում ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքի մասին: Նրանք քննարկումներ են ունեցել տարբեր բնակավայրերի երիտասարդների հետ, լսել նրանց հիմնախնդիրները և դրանք լուծելու առաջարկներ արել: Հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենի խոսքով` հիմանդրամի նպատակներից է հայ երիտասարդների մոտ արմատավորել իրար հետ մտածելու  և աշխատելու գաղափարը:

Ուսանողների խնդրանքով վարչապետը անդրադարձել է  հանրապետությունում իրականացվող տնտեսական  ծրագրերին, կրթական բարեփոխումներին ու քաղաքական գործընթացներին:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Իր գործունեության երկու տարվա ընթացքում «Լույս» հիմնադրամը հոգացել է հարյուրավոր հայ ուսանողների ուսման վարձը: Միայն այս տարի հիմնադրամի հովանավորությամբ աշխարհի մի շարք առաջատար բուհերում սովորում են 200-ից ավելի ուսանողներ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter