HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ի պատասխան Հիդրոմետի. ոմանք Ձեր փոխարեն «ինքնասպան» կլինեին

Օրեր առաջ մենք հանդես էինք եկել հրապարակմամբ եւ կարծիք հայտնել, որ պետական մարմինները կարող են լուծել Արարատյան դաշտավայրի ոչ կայուն հավասարակշռության մեջ գտնվող սառնամանիքների հարցը: Բացի այդ, հոդվածում կարծիք էինք հայտնել, որ փխրուն անկայունությունը խախտվեց ամանորյա հրավառության շնորհիվ:

Այսօր Հիդրոմետը հրապարակեց պատասխան, որում, ըստ էության, հաստատելով Երևանի եղանակի առանձնահատկությունների մասին մեր հրապարակած տեսակետը, «զառանցանք» անվանեց եղանակի տաքացումը հրավառության հետ կապելը:

Օդերևութաբանների արձագանքում որևէ բառ չկա, ասենք, վառոդի այրումից անջատվող կալիումի կամ կալիումի նիտրատի հնարավոր ազդեցության մասին: Չկա նաև որևէ անդրադարձ օդերևութաբանական երևույթների վրա ակտիվ ներգործությունների հնարավորությունների մասին… Մի բան, որն աշխարհում տարածված է, իսկ մեզ մոտ դրա քննարկումը «զառանցանք» է որակվում:

Երևի, նույն կերպ զառանցանք է այն, որ Մոսկվայում գրեթե 50 տարի է՝ տոնական օրերին օդից մի քանի պարկ հատուկ քիմիական նյութ թափելով՝ ցրում են ցանկացած ծավալի ամպեր… Կամ այն, որ հակակարկտային կայանները մի քանի կիլոգրամ հատուկ նյութ օդ կրակելով՝ կարկտային ամպեր են ձևափոխում, երևի, նույնպես զառանցանք է:

Ու թեև մենք նշել ենք, որ հրավառության ազդեցությունը միայն վարկած է (որը չենք պնդել), միևնույնն է, Հիդրոմետը չբերեց որևէ գիտական հիմնավոր փաստարկ, որը կհերքեր արտանետված քիմիական նյութերի ազդեցությունը եղանակի վրա:

Հիդրոմետը նաև որևէ կերպ չբացատրեց, թե ինչպես Միջերկրածովյան ցիկլոնը, համարյա չառաջացնելով ճնշման փոփոխություններ, քամու բացակայության պայմաններում տաքացրեց եղանակը 10 աստիճանով:

Ցավոք, պիտի արձանագրենք նաև, որ թեև ցիկլոնը, ըստ Հիդրոմետի, ձևավորվել էր դեկտեմբերի 27-ին, սակայն ամսի 31-ին օդերևութաբանները մայրաքաղաքում հունվարի առաջին օրերի համար կանխատեսել էին կայուն սառնամանիքներ, ինչով հերթական անգամ հաստատել էին Հայաստանում եղանակի տեսության սոսկալի վիճակի մասին մեր հրապարակումներից մեկը:

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում հիշեցնել ընթերցողին, որ մեր հրապարակած հոդվածը վերաբերում էր եղանակային երևույթների և դրանց հասցվելիք հնարավոր վնասների հարցում պետական մարմինների անգործությանը:

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ եղանակի տեսության հիմնադիր Ռոբերտ Ֆիցրոյը դեռևս հեռավոր 1865-ին, համակարգչային և արբանյակային տեխնոլոգիաների բացակայության պայմաններում, սխալ եղանակի տեսություններ տալու պատճառով ինքնասպան եղավ: Իսկ հիմա, երբ անցել է 160 տարի, երբ թե՛ արբանյակներ կան և թե՛ համակարգիչներ, հարկատուներիս հաշվին ապրող օդերևութաբանները եղանակի հետ որևէ կապ չունեցող կանխատեսումներ տալու հետ մեկտեղ հաջողում են այլոց «զառանցող» անվանել:

Մեկնաբանություններ (2)

Aram
Tgha jan, du kam urats es kam nor tarva xmatsic der het ches ekel. Naxord grarmand mej lav el pndum es hravarutyan varkats@.
Ara
Shat hnaravor e, ete yerknqum amper@ asenq mi 100 metr patuhan bazen, apa aydtexov Anzaz Arevi jermutyun@ noriz ver kbarzran u aveli shat amper kzri u aveli shat jermutyun areviz khasni getni makeresin u aydpisov amboxj araratyan dashtavayr@ kmaqrvi maraxuxiz. 100 metr Amper zrel@ arden haytni metod e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter