HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը. «Չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն ու գնահատականները, ինչպես նաև երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային տեսակետ հայտնելու բուն փաստը: Սա պատահական չենք համարում, հաշվի առնելով թե բարձրացված հարցերի արդիականությունը մեր երկրի համար, թե հանրության աճող հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարբերաբար հնչեցվող հիմնավոր ու կշռադատված մոտեցումների նկատմամբ: Ի դեպ, 2rd.am կայքի՝ նախագահ Քոչարյանին ուղարկված  7 հարցերից 3-ը դեռ սպասում են իրենց պատասխաններին, ուստի  առաջիկայում պետք է սպասել նոր հարցազրույցի:  

Բնականաբար, նշված հարցազրույցները հեշտ կանխատեսելի հասցեներից քննադատության արժանացան: Դրանց մեծ մասին արձագանքելն ուղղակի ավելորդ ենք համարում: Թե հեղինակների անձը և թե նրանց արտահայտած մտքերի արժեքն այնպիսի բարոյական կատեգորիաների են պատկանում, որ դրանց պատասխանելը պարզապես արժանապատվության հետ խնդիրներ կառաջացնեին:

Հարկ է ընդգծել նաև, որ քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության, ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ: Կամ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել, կամ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել: Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերևս ամենավառ օրինակներից է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն «բացահայտումը», թե Ռոբերտ Քոչարյանը այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար: 

Այսպիսին է մեր արձանագրած ընդհանուր պատկերը: Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքելու նախագահ Քոչարյանի հարցազրույցների շուրջ ծավալված քննարկմանը: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին»:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Մեկնաբանություններ (6)

գյուղացի
Չեմ կարող ասել, թե Քոչարյանը սուրբ է, դա ինքը կիմանա; Բայց որ նրա խոսքը բանաձևի նման կուռ տրամաբանությամբ է կառուցվում, ճշգրիտ է և ավելորդություններից զերծ, ակնհայտ է; Իսկ նրա իբր թե ընդդիմախոսները ընդամենը անհամ շարադրություններ թխողներ են;
ուրիշ գյուղացի
Անհատ, առանձին վերցված բոլորն էլ այս կամ այն չափով դատող մարդիկ են, նույնիսկ ազգի ու երկրի հարցերով մտահոգ: Սակայն ինչ ՜ ազգ ու երկիր կարող են համեմատվել անհագ իշխանամոլության, շահամոլութան, եսակենտրոնության, անձնական ու խմբակային կեղծ պատվասիրության, հայկական դատարկ, գավառական ցուցամոլության ու անհաշիվ այլ ախտերի դիմաց? Այս մարդն իսկապես ավելի գործուն էր մյուսների համեմատ: Նա միշտ ջրի երեսին է մնացել թուրքի, կոմունիստների, հհշ - ի, սփյուռքի ու դաշնակցության, ռսների ու արեւմուտքի հետ հարաբերություններում (!) Հիմա էլ վստահորեն բոլորի վերն է՝ փողով ու զորությամբ (ոչ բարոյականությամբ - իհարկե:) Ըստ երեւույթին նա շատ լուրջ մտադրություն ու անհրաժեշտ ռեսուրսներն ունի (երեւութական ու աներեւլի!) դրության տերը դառնալու: Շատ կներեք, բայց այս խոսքը լավ հիշեք: Տերը մեզ օգնական, որովհետեւ մեզնից գրեթե էլ բան չի մնացել կախված!
barséghian ardachèce
Choudvanits hamadzaynoutioun. Poutine Medvedev Poutine ... Kotcharyan Sarkissyan Kotcharyan ... jarangortnér ... Azgi, yérgri gordzanman payts irents pergoutioun paxélou tadabardoutian tsérazpanoutian. Pochi adjgéroun, profesional démagogia, dzare vor ge dzazgé andare. 23 dari, 3 naxakah, pavagan djé, tér vosgornér menadzérén gerdzélou Gétsé, Yévropa, 1923, gétsé Russastan 1923 gétsé godjvadz Hayér 2014
քաղաքացի
հանրության կողմից հետաքրքրությունը քոչարյանի հանդեպ երբեք չի նվազել, հանրությունը անհամբեր սպասում է թե երբ է նա պատասխան տալու իր արարքների համար : Իսկ ինչ վերաբերում է նրա և վարչապետի տուն-տունիկին, ապա խելացի և արժանապատիվ մարդը դրա որա ուշադրություն և ժամանակ չի վատնի, քանի որ, դա ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԵՆ:
ominac
Եթէ տրամաբանօրէն կարելի ըլլար շուկայի մէջ գիները կռահել, այն ժամանակ ամեն ժողովուրդ կերթար մի քանի խելօք մարդ կը գտներ եւ բոլորին տնտեսութիւնն ալ լաւ կըլլար․ ժամանակ մի վատնէք Քոչարեանին կամ վարչապետն կամ ինչ որ տնտեսագէտի մտիկ ընելով թէ տնտեսութիւնը ինչ պէտք է ըլլայ, ոչ մէկն ալ չի գիտեր խօսածը։ Միայն տրամաբանական կերեւին, ոչ թէ կըլլան։ Տնտեսութեան տրամաբանութիւնը շատ աւելի բարդ է․ Գների Bell–ի կորի բաշխուածութենէն կրնաս տեսնել թէ ինչպէս նոյն տեղեկութիւնով ինչքան մարդիկ տարբեր տեսակէտներու կը յանգին եւ հետեւաբար Bell–ի կորի փաշխուածութիւնը․ Տնտեսութիւնը տրամաբանութեան չենթարկուիր․
ominac
Հետեւաբար ազատ շուկայի հիմքը ինկած է այն տրամաբանութիւնը որ գիները պէտք է որոշուին դրամի հոսքով, այսինքն իւրաքանչիւր առ ու ծախ ընտրութիւն է թէ տնտեսութեան մէջ դրամը ուր պէտք է հոսի, եւ 24 ժամ ընտրութիւն կըլլայ ամեն օր թէ դրամը ուր պէտք է հոսի․ Արեւմուտքը տարիներով Սովետը քննադատելէ վերջ գնաց նոյն օրը ինկաւ․ Տնտեսական նախարարութիւնը պէտք է փակէք, մենաշնորհումները անօրինական պէտք է յայտարարէք, որպէսզի պետութիւնը չի կրնայ ոչ տեղացիին ոչ ալ օտարին տայ մենաշնորհումը․Անգամ մը որ պետութեան ձեռքերը կաշկանդէք, այլեւս պետական պաշտօնեանները չեն կրնար երկիրը իրենց պզտիկ շահերուն համար ծախեն, դուք ալ աւելի արդիւնաւէտ գործով կզբաղուիք, քան թէ ամեն օր պետութեան մէջ փնտռէք թէ որ պետական պաշտօնեան այսօր հայաստանէն կտոր մը ծախելով իր պզտիկ շահը պիտի ապահովէ․ Այն ժամանակ պետութեան մէջ եղած գողերը պետութենէն կը հեռանան իսկ պետութիւնն ալ կրնայ իր իսկական գործով զբաղուիլ, գողերը փռնելով․ Այսօր պետութիւնը ինքզինքը ամեն ինչ յայտարարած է եւ հետեւաբար ամեն գործի մէջ թերացած է․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter