Աբովյանի, Սևանի ճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, ո հունվարի 15–ին` ժամը 19.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Աբովյանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել