HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էտո կոմերչեսկայա տայնա»

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը մասնակի տեղափոխում է բիզնեսը Հայաստանից: Ըստ որոշ տեղեկությունների` նա հանել է իր օդանավերի մի մասը Հայաստանից` տեղափոխելով Լեհաստան եւ Կիպրոս: Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք պարոն Բաղդասարովին, ով, իր խոսքերով, «գուբերնատորի մոտ էր», թերեւս Ռուսաստանում, սակայն չկարողացանք պարզել, թե որ գուբերնիայում: Մեր հարցին` ճի՞շտ է, որ Դուք Ձեր բիզնեսը տեղափոխում եք Հայաստանից, Բաղդասարովը հայտարարեց. «Ոչ, տակովը նետու: Ոչինչ չեն փոխում: Հայաստանում մնում ենք, բացի դրանից, բիզնես ենք դնում այլ երկրներում»: «Այսինքն` ճի՞շտ է, որ Կիպրոսում եւ Լեհաստանում բիզնես եք դնում» հարցին Բաղդասարովը հայտարարեց. «ՉԷ, չէ»: Թե որտեղ է բիզնես սկսում, չպատասխանեց. «Էտո կոմերչեսկայա տայնա»:

Մեկնաբանություններ (2)

karen
http://www.youtube.com/watch?v=0E9vJOgfeeM&feature=related
karen
շատ ափսոս, Աստված հոգիդ լուսավորի ՀԱՅ ՄԱՐԴ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter