HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ քաղաքացու հաղորդման` ՊՆ նախկին քննիչը, վստահությունը չարաշահելով, տիրացել է իր գույքին

Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Ըստ Ա. Ա.-ի հաղորդման` ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին քննիչը, չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և եկամուտներ խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու համար, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, չարաշահել է իր վստահությունը, 4 ամսում ավտոմեքենայի արժեքը վճարելու կեղծ խոստմամբ իրեն գցելով մոլորության մեջ` 2011թ. սեպտեմբերի 4-ին հափշտակել է իր խոշոր չափի արժեք ունեցող ավտոմեքենան: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter