HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

Ֆինանսների նախարարությունը արձագանքել է «Հետքի» հրապարակմանը:

«Քանի որ դուք կրկին անդրադարձել եք եվրապարտատոմսերից ստացված միջոցների օգտագործման հիմքերին և արձագանքել ֆինանսների նախարարության պարզաբանմանը, թույլ տվեք մեկ անգամ ևս ասել կամ վերահաստատել՝ արտարժույթով պարտատոմսերի թողարկմանն ու գումարների բախշմանն առնչվող բոլոր գործողությունները կատարվել են օրենքի տառին համապատասխան:

Մենք բարձր ենք գնահատում լրագրողի կատարած աշխատանքն ու առաքելությունը և վստահ ենք, որ այն պետք է ուղղված լինի խնդիրների բացահայտմանը՝ երբեմն մեզ հետ համատեղ ջանքերով: Սակայն չենք կարող համաձայնել ինքնանպատակ քննադատության հետ: Այս գործելաոճը չի կարող լավ հիմք լինել համագործակցության համար:

Ներկայացնում ենք ձեզ լրացուցիչ պարզաբանում՝ թյուրըմբռնումը բացառելու նպատակով:

Հունվարի 14-ի ձեր հրապարակման մեջ հղում է կատարվում «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­տա­յին համակարգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով տրված «բյուջետային ելքեր» հաս­կա­ցու­­թյան սահմանման վրա: Հարկ է նշել, որ ՀՀ Ազգային ժողովի կող­մից 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված ««Հայաստանի Հանրա­պե­տու­թ­յան բյու­ջե­տա­յին համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցում­ներ և փո­փո­խու­­թյուններ կատարելու մասին» ՀՕ-45-Ն օրենքով`

ա) «Հայաս­տանի Հանրապետության բյու­ջե­­տա­յին համակարգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել,

բ) «Հայաս­տանի Հանրապետության բյու­ջե­­տա­յին համակարգի մասին» ՀՀ օրենքը լրաց­վել է 1.2-րդ հոդվածով, որով տրվել են «Հայաս­տանի Հանրապետության բյու­ջե­­տա­յին հա­մա­կարգի մասին» ՀՀ օրենքում վերջինիս իմաստով կիրառված մի շարք հաս­կա­ցու­թ­յուն­ներ:

Մասնավորապես, հաշվի առնելով 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված վերը նշված օրենքով «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­տա­յին համակարգի մասին» ՀՀ օրեն­քում կատարված փոփոխությունները և լրացումները, ըստ «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­­տա­յին համակարգի մասին» ՀՀ օրեն­քում 1.2-րդ հոդվածի

 -9-րդ կետի՝ «Բյուջետային ելքերը ներառում են բյու­­ջե­տա­յին ծախ­սերը, ինչպես նաև ֆի­նան­սական ակտիվների (բացառությամբ բյուջեների մի­ջոց­նե­րի տա­րեսկզբի ազատ մնա­ցոր­դի) ձեռքբերումները և ներգրավված փոխառու մի­ջոց­ների մա­­­րում­ները:», 

- 6-րդ կետի՝ «Ֆինանսական ակտիվներն են` պետությանը կամ համայնքին սե­փա­կա­նու­թ­յան իրա­վունքով պատկանող իրավաբանական անձանց բաժնետոմսերը, կապիտալում այլ մաս­նակ­ցու­թյունը և այլ արժեթղթերը, բյուջեներից տրամադրված բյուջետային վարկերը և փո­խատվու­թյունները, ինչպես նաև բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը»:

Հետևաբար, «Հայաս­տանի Հանրապետության 2013 թվա­կա­նի պետական բյուջեի մա­սին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետով ՀՀ կառա­վա­րու­թ­յանը տրված իրավասության սահմաններում վերջինիս կողմից ընդունված 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որո­շումը չի հակասում «Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թ­յան բյու­­ջե­­տա­յին համակարգի մասին» ՀՀ օրենքի դրույթներին»: 

Մեկնաբանություններ (1)

Սամվել Ավագյան
հարգելի ֆինանսների նախարարություն; Դուք ճիշտ եք՝ օգտագործել եմ օրենքի նախավերջին տարբերակը: Սակայն այդ թյուրիմացությունն ի հայտ է եկել ձեզ չափից ավելի վստահելու պատճառով: Ձեր կայքը վերագործարկվել ու ամբողջությամբ թարմացվել է տարվա վերջում, սակայն դուք այնտեղ տեղադրել եք օրենքի ոչ թարմ տարբերակը, որն էլ թյուրիմացության պատճառ է դարձել: Սակայն առաջացած իրավական անհարթությունը չի հանում հիմնական մտահոգությունը՝ 700 մլն դոլարի հավելումը բյուջեում պետք է իրականացնել օրենքներով, այլ ոչ թե օրենքները փոխել այնպես, որ դրանցում ճեղքվածքներ առաջանան: Մի մոռացեք, որ բյուջեն պետք է լինի հասարակության համար թափանցիկ և հրապարակային, իսկ դա լավագույնը ապահովում են օրենսդրական նախաձեռնությունների գործընթացները, խորհրդարանական քննակումները, այլ ոչ թե հասարակությունից պատսպարված կառավարության որոշումները: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ճիշտ պատկերացում չունեք անկախ լրագրողի և պետական գերատեսչության համագործակցության սկզբունքների մասին: Ես ինքն երբեմն այդ սկզբունքներից շեղվել եմ, սակայն դա լավ բանի չի հանգեցնում: ես բանավեճերի կողմնակից եմ, ու ձեզ էլ այսուհետ բանավեճերի բազում առիթներ եմ տալու: Սակայն հույս ունեմ՝ մեր պաշտոնական հարցումներին կստացվեն լիարժեք պատասպաններ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter