HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի հայ-չեխական միջկառավարական հանձնաժողով

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն` կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության, ծառայությունների, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության, տեսեկատվության տեխնոլոգիաների, տրանսպորտի և տարանցման, ջրային ռեսուրսների կառավարման, ապակեգործության, քաղաքացիական շինարարության, տարածաշրջանային զարգացման, բնության պահպանության, տնտեսաական համագործակցությունը խթանող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: 

Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով կողմերը կստեղծեն տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողով: Վերջինիս նիստերը անց են կացվելու տարին մեկ անգամ, հաջորդականության սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում և Չեխիայի Հանրապետությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter