HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցանակակիրները հայտնի են. Հայաստան, Չինաստան, Ուկրաինա

Չինական Նինբո քաղաքում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի 8-րդ առաջնությունը: Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի ընտրանին (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, մարզիչ՝ Արշակ Պետրոսյան), վերջին տուրում ոչ-ոքի խաղալով Ուկրաինայի հետ, իր համար ապահովել է առաջին տեղը, որին հավակնում էին Ուկրաինան եւ Չինաստանը: 

Մեր հավաքականը 14 թիմային միավորով դարձավ անհասանելի: Չինաստանը 2,5-1,5 հաշվով հաղթեց Հունգարիային ու 13 միավորով նվաճեց արծաթե մեդալները: Բրոնզե պարգեւները բաժին հասան Ուկրաինային (12 միավոր): Վերջինիս օգնեց Հնդկաստանը, որը, հաղթելով Ռուսաստանին, հնարավորություն չտվեց նրան դառնալ 3-րդ մրցանակակիր: 

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Shnorhavorum em bolorin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter