HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձեռքը խցանվել էր կոյուղու խողովակի մեջ

Երեկ՝ ժամը 11.30-ին, Շիրակի մարզի «Գյումրի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Սանոսյանից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց աշխատակցի ձեռքը մնա­­ցել է հաստոցի դետալների միջև և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ ածիկի արտադրամասում կոյուղու մաքրման աշխատանքների ժամանակ 1987 թ. ծնված Ա.Սարգսյանի ձեռքը խցանվել է կոյուղու խողովակի մեջ:

Ժամը 12.13-ին փրկարարների ուժերով տուժածի ձեռքը անվնաս հանվել է կոյուղագծից, դեպքի վայր ժա­մա­նած «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգ­նու­թյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter