HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը մարզպետների հետ քննարկել է 2014թ. բյուջեներին եւ դրանց կատարմանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների 2014թ. բյուջեներին եւ դրանց կատարմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետի եւ Գավառի քաղաքապետի ուշադրությունն է հրավիրել "Հետաքննող լրագրողներ" հ/կ-ի իրականացված վերջին ուսումնասիրության վրա, որում ամփոփված են մարզի մի շարք համայնքներում կատարված հետազոտությունների արդյունքները: Նա առաջարկել է ծանոթանալ հետազոտությանն ու արձանագրված նկատառումները հաշվի առնել հետագա աշխատանքներում:

Ինչպես հայտնում է ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժինը, քննարկվել են նաեւ մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով: Ա. Գեւորգյանը կարեւորել է սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումները, մասնավորապես` հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման լրամշակված բանաձեւը: Նա միաժամանակ հորդորեց հետեւողական լինել, որպեսզի թե մարզպետարանների, եւ թե համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատավարձերի վճարումների ուշացումներ չլինեն:

Օրակարգային մյուս հարցը վերաբեել է 2014թ. կառավարության կողմից հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի, ինչպես նաեւ սերմացուի հատկացման ծրագրերին եւ դրանց իրականացման մեխանիզմներին: Մարզպետները ներկայացրեցին մարզերում առկա պահանջարկի վերաբերյալ տվյալներ: Անդրադարձ եղավ նաեւ ծրագրերի իրականացման մեխանիզմների արդյունավետության խնդրին:

Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկել է մեկ անգամ եւս տեղերում` համայնքների ղեկավարների, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել աջակցության մեխանիզմների արդյունավետությունը եւ սեղմ ժամկետներում առաջարկություններ ներկայացնել, որպեսզի կառավարությունը կարողանա ժամանակին իրագործել ծրագրերը:

Քննարկվել են նաեւ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից մարզերում իրականացվող աշխատանքներին, գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Կարեւորելով նշված կենտրոնների առկայությունը` միաժամանակ նշվեց դրանց գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաեւ արտերկրում գործող նմանատիպ կառույցների դրական փորձը:

Մարզպետների հետ խորհրդակցությունից հետո փոխվարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Կապանի, Գավառի եւ Աշտարակի քաղաքապետերի հետ, մասնակցել են նաեւ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզպետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter