Սամբիստները շնորհավորում են շախմատիստներին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները անասելի ուրախությամբ ու անչափելի հպարտությամբ շնորհավորում են Հայաստանի շախմատի հավաքականի բոլոր անդամներին` Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, թիմի ավագ և մարզիչ Արշակ Պետրոսյանին, ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, հայկական մարզաշխարհի պատասխանատուներին ու աշխարհասփյուռ հայությանը` Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում մեր ընտրանու տարած փայլուն հաղթանակի, ցուցաբերած գեղեցիկ խաղի, դրսևորած նախանձախնդրության ու մեր ժողովրդին պարգևած ոգևորության կապակցությամբ:
Համոզված ենք, որ մեր ոսկե ընտրանու այս մեծ հաջողությունը նոր լիցք կտա նաև մյուս մարզաձևերի ներկայացուցիչներին` տանելու նոր հաղթանակներ, նվաճելու նոր բարձունքներ, ծածանելու հայոց Եռագույնն ու ի լուր ողջ աշխարհի հնչեցնելու Մեր Հայրենիքը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Լուս.՝ armchess.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել