666 գ կանեփանման թուփ
Երեկ՝ ժամը 18.00-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող 46-ամյա Վահե Ջ.-ին պատկանող այգուց բերման են ենթարկել վերջինիս և 40-ամյա Վարդան Թ.-ին:
Վարդան Թ.-ի ձեռքին եղել է 0,8 գ կանաչ կանեփանման խոնավ զանգված, որի վերաբերյալ վերջինս հայտնել է, որ հայտնաբերվածն ինքը քաղել է նշված այգուց, իր օգտագործման համար` Վահե Ջ.-ի համաձայնությամբ և մասնակցությամբ:
Զննությամբ նշված այգուց հայնաբերվել և արմատախիլ է արվել 666 գ ընդհանուր կշռով կանեփանման երեք թուփ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել