
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է ընդունելություն
Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան աշակերտների ընդունելություն: Ընդունելությունը կատարվելու է հարցազրույցով`տրամաբանական և առարկայական գիտելիքների շրջանակում:
Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը:
Պահանջվող փաստաթղթեր
- Անձնագիր (առնվազն 4 տարվա վավերականությամբ)
- Ծնողների/խնամակալի կողմից համաձայանգիր Մարդասիրականում սովորելու համար
(նոտարի կողմից հաստատված)
- Մկրտության վկայական (եթե մկրտված է)
- Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ)
*Բոլոր փաստաթղթերը, որոնք անգլերոն լեզվով չեն, պետք է թարգմանվեն անգլերեն և ուենան նոտարական վավերացում: Եթե անձնագրում առկա է անգլերեն թարգմանություն՝ կարիք չկա այն նորից թարգմանելու
- 6 լուսանկար (3.5cm x 3.5cm)
Ծանոթություն
- Հայոց Մարդասիրական Ճեմարանը հայկական թեքումով անգլիական միջնակարգ դպրոց է
- Բոլոր ծախսերը հոգում է ճեմարանը, ինչպես նաև երեք տարին մեկ անգամ արձակուրդի ճանապարհածախսը, իսկ եթե ծնողը/խնամակալը ցանկանում է որևէ առիթի դեպքում կամ ժամկետից շուտ հետ կանչել իր երեխային, պարտավոր է գրավոր դիմել ճեմարանի կառավարչին և հոգալ աշակերտի ճանապարհածախսը:
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն մինչև 2014 թ. սեպտեմբերի 28-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:
Տեղեկությունների համար զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով:
Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների
համար կարող եք այցելել www.armeniancollege.edu.in կայքէջը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել