HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Թալանել ու ջարդուփշուր են արել պատգամավորի պապական տունը

Անհայտ անձինք մուտք են գործել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի պապական տուն, որը գտնվում է Գյումրիում եւ գողացել են այն ամենը, ինչը հնարավոր է եղել դռնից դուրս հանել: Պատգամավորը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ հայրն է այցելել Գյումրի քաղաքի իրենց տուն եւ ականատես եղել սարսափելի տեսարանի:

«Անկոչ հյուրերը» կոտրել են մուտքի ու սենյակի դռները, պատուհանները, ամեն ինչ տակն ու վրա են արել: Նաիրա Կարապետյանն ասաց, որ նրանք իրենց հետ տարել են աթոռներ, փոքր կահույք, սպասք, գեղանկարներ, գորգեր եւ այլն:

Ն. Կարապետյանի խոսքով՝ տանը թանկարժեք զարդեր ու գումար չի եղել:

Պատգամավորը բացառեց, որ կատարվածը կապ ունի իր գործունեության հետ: Նաիրա Կարապետյանը պատմեց, որ այդ տունը կառուցվել է 1890թ-ին, եւ բացի փողոցի բնակչներից՝ քչերը գիտեն, որ պատգամավորը ժամանակին այնտեղ է ապրել:

Կատարվածի մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանության Գյումրու բաժանմունք, կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter