HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են սոցիալական բնակարանաշինությանն առնչվող հարցեր

Սոցիալական բնակարանաշինության ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի անդամների անդամների հետ հանդիպման ընթացքում:

Նշելով, որ սոցիալական բնակարանաշինության խնդիրը բնորոշ է բոլոր մեծ քաղաքներին, Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի խորհրդի անդամ Հենկ Վեստրան քաղաքապետին է ներկայացրել ասոցիացիայի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, որոնց նպատակը ցածր և միջին եկամուտներ ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում օժանդակելն է բնակարան ձեռք բերելու հարցում:

Ընդգծելով սոցիալական բնակարանաշինության անհրաժեշտությունը'Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից իրականացվել է վթարային շենքերի բնակիչների հաշվառում և մշակվել է սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագիր:

Որպես լուծում, ծրագրով նախատեսվում է ներկայում չօգտագործվող վարչական շենքերը բնակելի դարձնելու տարբերակը: Այս ուղղությամբ քաղաքապետը առանձնացրել է ներդրումային մի քանի տարբերակ, որոնց արդյունքում ոչ միայն լուծում կստանա մարդկանց բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր խնդիրը, այլև խթան կհանդիսանա բնակարանային շուկայում:

«Այս հարցում քաղաքապետարանը բաց է և պատրաստ քննարկելու ներդրումային ցանկացած ծրագիրե,– նշել է քաղաքապետը:

Գնահատելով խնդրի կարգավորման առնչությամբ քաղաքապետի մոտեցումները' ասոցիացիայի անդամները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում կոնկրետ ծրագրային առաջարկություն ներկայացնել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter