HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և Արցախը կներկայացվեն «Fitur» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հունվարի 22-26-ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին: 

Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը: 

Այս տարի նախատեսվում է 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազար առևտրային գործակալների և 92 հազար այցելուների մասնակցություն ցուցահանդեսին: 

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտնում է, որ Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր և քարտեզներ իսպաներենով:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter