
Արիաբար զոհված զինվորին հուղարկավորեցին Եռաբլուրում (լուսանկարներ)
Եռաբլուր պանթեոնում հողին հանձնեցին ԼՂՀ պաշտպամության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին, ով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:
Արմենը զոհվել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելիս` փոխհրաձգության ժամանակ, երբ ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել